կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Երեք օրում բացահայտվել է 117 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 55 մարդ

Երեք օրում բացահայտվել է 117 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 55 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության` 14, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, թմրանյութի հայտնաբերման՝ 9, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, բնակարանային գողության և խուլիգանության՝ 3-ական, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, հոգեկան ներգործության, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ֆիզիկական ներգործության, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, սեռական բնույթի բռնի գործողությունների և վստահված գույքը հափշտակելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 1 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: