կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սլովակիայի վարչապետը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հանրաքվեին

Սլովակիայի վարչապետը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հանրաքվեին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է հրադադարի ռեժիմը և այն, թե ինչպես կարող են այլ երկրներ նպաստել խաղաղությանը։ Այս մասին նա ասել է STVR հեռուստաալիքի եթերում՝ խոսելով Մոսկվա կատարած իր այցի մասին:

Ֆիցոն նշել է, որ, իր կարծիքով, Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցություններն այս խնդրի լուծման բանալին են։ Նրա խոսքով՝ Պուտինը վայելում է Ռուսաստանի բնակչության անվերապահ աջակցությունը։

«Պատժամիջոցները նման են ժանտախտի, և ես մերժում եմ պատժամիջոցների քաղաքականությունը», - ասել է նա՝ հավելելով, որ պատժամիջոցները իրականում վնասել են Եվրոպային։ Ըստ Ֆիցոյի՝ Ռուսաստանն արագ հարմարվեց սահմանված պատժամիջոցներին։

Նա միևնույն ժամանակ մերժել է առաջարկները՝ ներդնելու նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթ այն ժամանակ, երբ ընթանում են խաղաղության բանակցությունները։

Ֆիցոն ասել է, որ իրեն հանրաքվե պետք չէ պատժամիջոցները մերժելու համար, բայց ինքը կաջակցի դրան, եթե այն անցկացվի։ Եթե ​​պատժամիջոցները վնասեն Սլովակիային, նա վետո կդնի դրանց վրա։

  • Կիսվել: