Մեղրիում ցրտահարման վտանգ կա․ Համայնքապետարան
Մեղրիում առաջիկա երեք օրերի ընթացքում պայմանավորված եղանակային պայմաններով ցրտահարման վտանգ կա, հայտնում են համայնքապետարանից։
Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ:
"Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը 03:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ապահովումը",- նշվում է հաղորդագրության մեջ։