չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը

Մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 13:48-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող երկաթբետոնե կամրջի (10 մ երկարություն, 6 մ լայնություն, կառուցված 1960 թ․) ձախակողմյան հատվածը՝ 1 մետր լայնությամբ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը․ մարզպետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

 

  • Կիսվել: