Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, վիճակը ծայրահեղ ծանր է. փաստաբան
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Քիչ առաջ կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը այն աստիճանի, որ կորցրել է գիտակցությունը։ Աշխատում են մի քանի բժշկական խմբեր։
Այս պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշեց փաստաբանը


