հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին

Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման առաջնորդ Աբդել Մալեք ալ-Հութին սպառնացել է հարվածել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին, եթե թագավորությունը հարձակվի ապստամբների վրա։

Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ հութիների առաջնորդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սաուդյան բոլոր նավթային և կենսական նշանակության օբյեկտները կդառնան մեր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախ, եթե Էր-Ռիադը ներքաշվի մեր երկրի դեմ ագրեսիայի մեջ»:

Ալ-Հուսին հայտարարել է, որ բախումը «զբոսանքի պես չի լինի», և խոստացել է «չխնայել ոչ մի ջանք»՝ հնարավոր հարձակումները հետ մղելու համար։ Նա նաև պահանջել է, որ Էր-Ռիադը «դադարեցնի իր շրջափակումը և միջամտությունը» Եմենի ներքին գործերին։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանի թռիչքուղու վրա հարվածներին մասնակցելու համար և հայտարարել են 2022 թվականի գարնանից ուժի մեջ մտնող դեէսկալացիայի ժամկետի ավարտի մասին։ Նույն օրը ապստամբներն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի Աբհա միջազգային օդանավակայանին։

Միևնույն ժամանակ, Էր-Ռիադի գլխավորած Սաուդյան Արաբիայի կոալիցիան հայտնել է թագավորության հարավում բալիստիկ հրթիռներ որսալու մասին։

  • Կիսվել: