հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Դատարանում ցուցադրվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանի տանը և բակում իրականացված խուզարկության տեսագրությունը

Դատարանում ցուցադրվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանի տանը և բակում իրականացված խուզարկության տեսագրությունը

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը:

Դատական նիստի ընթացքում քննարկվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը՝ գործին առնչվող փաստաթղթերը ստանալու վերաբերյալ, ինչից հետո շարունակվել է ապացույցների հետազոտությունը, որը մեկնարկել էր նախորդ դատական նիստին:

Հավելենք նաև, որ դատարանում այսօր ցուցադրվել է ապացույց հանդիսացող դեպքի վայրի զննության տեսանյութը, մեղադրյալ Նարեկ Օհանյանի տանը և բակում իրականացված խուզարկության տեսագրությունը:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 15։00–ին։

 

  • Կիսվել: