չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մանրամասներ՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի» պայթյունից` 2 զոհ, 4 վիրավոր

Մանրամասներ՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի» պայթյունից` 2 զոհ, 4 վիրավոր

Ժամը 12:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում պայթյուն է տեղի ունեցել ու հրդեհ է բռնկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մարգարյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ դուրս է բերվել 2 դի ու 4 տուժած քաղաքացի:

Մարգարյանը հայտնեց, որ պայթյունը տեղի է ունեցել գինու ռեզերվուարում. «Պայթել է 1-ը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս ռեզերվուարներ ու հարակից շինությունում գտնվող սպիրտի տարաներ, ինչպես նաև այլ շինություններ»:

Պայթյունի պատճառը կպարզի նախաքննությունը:

Տուժածները տեղափոխվել են «Արմավիրի» ԲԿ, որտեղից ծանր վիճակում գտնվողները պետք է տեղափոխվեն Երևան:

  • Կիսվել: