ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մահացել է արդարադատության մայոր Ժասմեն Աբրահամյանը

Մահացել է արդարադատության մայոր Ժասմեն Աբրահամյանը

ԱՀ արդարադատության նախարարությունը ցավով հայտնում է, որ 68 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ԱՀ արդարադատության նախարարության նախկին աշխատակից՝ արդարադատության մայոր Ժասմեն Սավադի Աբրահամյանը:

Ժասմեն Աբրահամյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 5-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հադրութ ավանում, ծառայողի ընտանիքում: 1970 թվականին ավարտել է Ստեփանակերտի Եղ.Չարենցի անվան N 7 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն իրավաբանական կրթություն ստացել է ավելի ուշ՝ ուսերի հետևում ունենալով աշխատանքային մեծ փորձ, գիտելիք և հմտություններ:

Արդարադատության համակարգում Ժասմեն Աբրահամյանն աշխատել է 1970 թվականից, իսկ ԴԱՀԿ ծառայությունում` 2004 թվականից սկսած: Կարճ ժամանակամիջոցում տիրապետել է ծառայության առջև դրված խնդիրներին:

Գործընկերների հավաստիացմամբ, մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում տրված հանձնարարականներին: Շատ լավ ընկեր էր, մեծատառով մարդ` օժտված ամուր բնավորությամբ և հաստատակամությամբ: Աշխատանքային գործունեության ընթացքում իրեն դրսևորում էր որպես բանիմաց ու հուսալի աշխատող:

Բազմամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Ժասմեն Աբրահամյանն

արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի: 1990 թվականին

պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով:

2009 թվականին անցել է կենսաթոշակի: Ուներ արդարադատության մայորի կոչում:

Անգնահատելի է Ժասմեն Աբրահամյանի ավանդն արդարադատության համակարգի կայացման ու զարգացման գործում:

ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմը խորապես վշտացած է Ժասմեն Աբրահամյանի անժամանակ մահվան գույժով և ցավակցում է նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ:

 

  • Կիսվել: