Լուսանկարում խաղաղ քնած նորածինը ծնված արցախցի 7-րդ տղան է՝ Ալեքսանդրը
Լուսանկարում խաղաղ քնած նորածինը «Շենգավիթ» ԲԿ֊ում ծնված արցախցի 7-րդ տղան է՝ Ալեքսանդրը։
3400 գրամ և 50 սմ հասակով ծնված ապագա զինվորի հայրըն առաջնագծում է։ Արդեն իմացել է, որ որդի է ունեցել և հուզմունքը չզսպելով անջատել է հեռախոսն ու շարունակել կիսատ թողած կռիվը հանուն խաղաղության։
Փոքրիկի ընտանիքը Հադրութում թողել է տուն ու տեղ, բայց վստահ լինելով, որ շուտով վերադառնալու են ու Ալեքսանդրը մեծանալու է խաղաղ ու ապահով Արցախում ։
Երեխան լույս աշխարհ է եկել մանկաբարձ֊գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի օգնությամբ: