ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար։

Զելենսկին, մասնավորապես, նշել է. ՛՛Ես շնորհակալ եմ Եվրամիությանը և բոլոր եվրոպական առաջնորդներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունելու համար։ Կարևոր է, որ Ռուսաստանի վրա ճնշումը շարունակվի այն պատերազմի համար, որը նա սկսել է և հրաժարվում է դադարեցնել։

Այս փաթեթը ներառում է Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու ուժեղ քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով ուկրաինական առաջարկները։ Կարևոր է պահպանել միասնությունը և պահպանել այս ճնշումը՛՛։

  • Կիսվել: