շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լոռու մարզում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուս, որի 40 ուղևորներից 20-ը երեխա էր

Լոռու մարզում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուս, որի 40 ուղևորներից 20-ը երեխա էր

Հունիսի 4-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ստեփանավանի Սոճուտ Դենդրոպարկ»-ի մոտակայքում ավտոբուսն արգելափակվել է ցեխակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ե․, 40 ուղևոր, որից 20-ը երեխա)։

 

 

  • Կիսվել: