երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լեռնային հեղեղները անանցանելի են դարձել Վանաձորի որոշ փողոցներ․ քաղաքապետ

Լեռնային հեղեղները անանցանելի են դարձել Վանաձորի որոշ փողոցներ․ քաղաքապետ

Աննախադեպ տեղումների պատճառով լեռնային հեղեղներից անանցանելի էին դարձել Մ֊6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր,Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը․ 

«Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումները օպերատիվորեն իրականացնում են մաքրման և հետևանքների վերացման աշխատանքներ։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»։

  • Կիսվել: