ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Լենուղի և Այգեվան գյուղերում կառուցվում է խմելու ջրի նոր համակարգ

Լենուղի և Այգեվան գյուղերում կառուցվում է խմելու ջրի նոր համակարգ

Լենուղի և Այգեվան գյուղերում կառուցվում է խմելու ջրի նոր համակարգ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արմավիր համայնքի ղելավար Դավիթ Խուդաթյանը:

՛՛2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքի Լենուղի և Այգեվան գյուղերում կառուցվում է խմելու ջրի նոր համակարգ:

Շինարարական, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների, համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելեցի Լենուղի և Այգեվան` տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին:

Լենուղիում կառուցվում է ընդհանուր 4.7 կմ երկարությամբ ջրագիծ` նախատեսված 300 տնային տնտեսության համար: Շինարարական աշխատանքի արժեքը 60 միլիոն դրամ է:
Այգեվանում կառուցվում է 8.3 կմ երկարությամբ ջրագիծ` նախատեսված 400 տնային տնտեսության համար: Շինարարական աշխատանքների արժեքը 89 միլիոն դրամ է:

Նոր ջրամատակարարման համակարգի կառուցման արդյունքում կբարելավի խմելու ջրի որակը, կկարգավորվի ջրամատակարարումը գյուղերի ողջ տարածքում, համայնքը կունենա էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն:

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքի 50% -ը վճարվելու է համայնքային, իսկ մյուս կեսը պետական բյուջեի միջոցներից:

Աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի տարեվերջին՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: