երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լարսը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կուտակվել է մոտ 500 բեռնատար

Լարսը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կուտակվել է մոտ 500 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

  • Կիսվել: