Թեհրանը որևէ հաղորդագրություն չի ուղարկել Իսրայելին երրորդ երկրների միջոցով․ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային «Մեհր» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը որևէ հաղորդագրություն չի ուղարկել Իսրայելին երրորդ երկրների միջոցով։
«Մենք որևէ հաղորդագրություն չենք ուղարկել Իսրայելին որևէ երկրի միջոցով», – ասել է նա՝ ի հակադրություն այն լուրերի, որ Կիպրոսը Իրանից Իսրայելին ուղղված հաղորդագրություններ է ստացել։