կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լանջազատ գյուղի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի

Լանջազատ գյուղի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ բնակավայրի ոլորաններում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում 15 խմ, ճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։Քարաթափման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են հերթապահություն, մինչև Արարատի մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները մոտենան և կատարեն իրենց աշխատանքը։

  • Կիսվել: