Կրծքավանդակի CT հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանվում է 25.000 դրամ
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Կրծքավանդակի CT հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանվում է 25.000 դրամ։
Նա, մասնավորապես, նշել է․
«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը մեր Երկրում՝ որոշում ենք կայացրել կրծքավանդակի CT հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանել 25.000 դրամ
Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակից և հաշվի առնելով Сovid-19-ով պայմանավորված թոքաբորբերի վաղաժամ հայտնաբերման ժամանակ ՀՏ (CT) հետազոտության բարձր ինֆորմատիվությունը, նպատակ ունենալով ապահովել հետազոտության մատչելիությունը բնակչության համար, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքն այսուհետ 45.000 դրամից սահմանվել է 25.000 դրամ:
✔Հետազոտությունը կատարվում է վերջին սերնդի 2019թ. արտադրության GE revolution սարքով:
✔Ծառայությունն իրականացվում է ՝ պահպանվելով անվտանգության բոլոր կանոնները:
✔ Հերթագրման համար նախօրոք զանգահարել ☎️ 010 56 01 00 հեռախոսահամարով: Հետազոտությանը ներկայանալ դիմակով, ձեռնոցներով, պահպանել սոցիալական հեռավորություն և հնարավորինս առանց հարազատների ուղեկցության:
Հիշեցնենք, որ գերժամանակակից սարքը ԵՊԲՀ-ին նվիրել է անվանի բժիշկ, բարերար Լևոն Նազարյանը: Պրոֆեսորը կարևորում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի զարգացումը, քանի որ այն կրթում է նոր սերունդը, որն ապագայում պիտի աշխատի և ծառայի Հայրենիքին։
Սիրելի քաղաքացիներ, օգնեք մեզ` պահպանեք համաճարակային բոլոր կանոնները, որպեսզի առողջ լինենք»։


