ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Կարելի է վստահորեն ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Կարելի է վստահորեն ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Կարելի է վստահորեն ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին պատմական զարգացումները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,-ասել էն նա։

  • Կիսվել: