շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արմեն Մուրադյանը պարզաբանել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի շուրջ ծագած խնդիրը

Արմեն Մուրադյանը պարզաբանել է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի շուրջ ծագած խնդիրը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պարզաբանել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի շուրջ ծագած խնդիրը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը • Զինվորի տունը պարծանք է, և վերջ, • Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ, • Զինվորի տունը լավագույնն է, և վերջ… Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում: Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ:

Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը`Աբովյան 58 հասցեում: Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը: Եվ վերջում, թշնամին մեր Երկրի սահմանին է, Երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք: Ի գործ»։

Նշենք, որ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը պնդում է, որ իր ղեկավարած ստորաբաժանումը ԵՊԲՀ մասնաշենքից փորձում են վտարել 2017-ից, երբ Արմեն Մուրադյանը դարձավ ռեկտոր։

Հիշեցնենք՝  InfoPort.am-ը հայտնել էր, որ Արմեն Մուրադյանը խնդրել է անվանի վիրաբույժին ազատել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության իր կողմից զբաղեցրած ամբիոնը՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում ևս պետք է տեղակայվի զինվորի վերականգնողական կենտրոնը։

 

 

  • Կիսվել: