ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը չեն բացառում ԱԽՏՀ գագաթնաժողովում հանդիպում անցկացնելու հնարավորությունը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների գագաթնաժողովի ժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպման քննարկումը շարունակվում է, թեև վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Այս մասին Պեսկովն ասել է The Wall Street Journal հրատարակությանը:
«Առայժմ հստակ պատկերացում չկա բուն հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև բոլոր երեք կողմերն ընդունում են նման հանդիպման հիպոտեթիկ հնարավորությունը», - ասել է Պեսկովը։
ԱԽՏՀ գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ին, Չինաստանի Շենժեն քաղաքում։
Հոկտեմբերի 6-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման գործնական մշակումը չի սկսվել, սակայն այդ գաղափարի մասին գիտեն բոլոր երեք ղեկավարները։



