ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կրասնոդարում վթարային վայրԷջք Է կատարել մարդատար ինքնաթիռը

Կրասնոդարում վթարային վայրԷջք Է կատարել մարդատար ինքնաթիռը

SSJ-100 ինքնաթիռը, որի մեջ գտնվում Էր ավելի քան 90 մարդ, վթարային վայրԷջք Է կատարել Կրասնոդարի օդանավակայանում գազատուրբինի խափանման պատճառով, հայտնում է Ria.ru-ն։

«Ինքնաթիռը… բարեհաջող վայրԷջք Է կատարել Կրասնոդարում գազատուրբինի խափանումից հետո»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ օդանավում գտնվում Էր 91 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռն իրականացնում Էր Կրասնոդարից Սանկտ Պետերբուրգ չվերթը: Ինքնաթիռը, որը թռչում Էր Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար Է վերադարձել խցիկի մակափչման՝ սրահ օդի ներմղման հետ կապված խնդրի պատճառով. ուղեւորներն սպասում են ռեզերվային ինքնաթիռի, ավելի ուշ հաղորդել Է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կրասնոդարից մեկնում Էր Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից թռել Է 08:50-ին, թռիչքից հետո օդանավի հրամանատարը զեկուցել Է խցիկի մակափչման հետ կապված անսարքությունների մասին: Վառելիքի սպառումից հետո ինքնաթիռը բարեհաջող վերադարձել Է Կրասնոդարի բազավորման օդանավակայան: Օդանավում գտնվում Էր 91 մարդ: Ավիաընկերությունը ուղեւորներին տրամադրել Է ռեզերվային ինքնաթիռ»,-հաղորդում Է Կրասնոդարն օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Խցիկի մակափչումը գործընթաց Է, երբ օդ Է ներմղվում ինքնաթիռի խցիկ/սրահ՝ մեծ բարձրությունների վրա մարդկանց համար անվտանգ եւ հարմարավետ միջավայր ստեղծելու համար»,-լրագրողներին ճշտել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: