կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավագանու անդամները ջուր շփեցին իրար վրա.  ծեծկռտուք սկսվեց (Տեսանյութ)

Ավագանու անդամները ջուր շփեցին իրար վրա. ծեծկռտուք սկսվեց (Տեսանյութ)

Անկեղծ ասած, բեմին մոտենալուց առաջ մտածում էի՝ ո՞ր Մանուկին եմ պատասխանում կամ ասելիք ունեմ՝ «Արմատի» Մանուկին, ՀԱԿ-ի, «Առաքելության», ԲՀԿ-ի Մանուկին, թե «Մայր Հայաստանի» Մանուկին, չթվարկեմ, շատ են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին, որը նախկինում եղել է տարբեր քաղաքական ուժերի կազմում:

«Թե՞ «Հանրապետություն» եւ ՔՊ կուսակցությունների դռների դիմաց հացի փոխարեն պաշտոնի հերթ կանգնած քաղաքական մուրացկանի կերպարով Մանուկին: Ո՞ր մեկին ասեմ ասելիքս՝ չգիտեմ: Այս բոլոր Մանուկներին, բոլորիդ յուրաքանչյուրին ասում եմ՝ «Մայր Հայաստանի» թամադային ուզում եմ զուտ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության  քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունը միասին վերցրած: Այս ամբիոնը թուլության եւ անկարողության արցունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց եւ պատասխան տան՝ ինչո՞ւ էր ձեր քաղաքական թիմը Հանրապետության հրապարակում փորձում վիժեցնել Հայաստանի անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող եւ ինքնաթագադրումով զբաղվող հյուսիսային զեթ արբանյակներ որպես խաղում»,-ասաց Անի Խաչատրյանը, սակայն կեսից շփոթվեց:

«Անգիր անեիր, նոր գայիր»,- տեղից արձագանքեց ավագանու անդամներից մեկը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. «Ձեր սուր ելույթի ժամանակ ոչ մեկը դահլիճից չէր խոսում»:

Անի Խաչատրյանը շարունակեց. «Ինչո՞ւ էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացած, «աբիժնիկ» վիճակում ռուսական ալիքներում Հայաստանի անկախությունը  վաճառում»:

Տեղից «Մայր Հայաստանից» Աննա Աղեկյանը բացականչեց. «Որովհետեւ քո տերերը թույլ էին տվել, որպեսզի Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն: Չափդ ճանաչիր»:

Անի Խաչատրյանը պատասխանեց. «Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք: Հորդորում եմ տղամարդկություն ունենալ եւ պատվով կրել Երեւանի ավագանու անդամի մանդատը»:

Դահլիճից տարբեր բացականչություններ էին հնչում:

Ավինյանը հանձնարարեց անջատել բոլոր միկրոֆոնները:

Երբ Անի Խաչատրյանը ամբիոնից իջավ եւ գնում էր իր տեղը, ինչ-որ մեկը տեղից բաժակով ջուր շփեց նրա վրա: Անի Խաչատրյանը վերցրեց սեղանին մեկ այլ ջրի բաժակ եւ շփեց ավագանու այդ անդամի վրա:

Ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց: Ավինյանի հանձնարարությամբ անջատեցին ուղիղ եթերը:

  • Կիսվել: