չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված Atyrau Open-2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Էմին Օհանյանը ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին տեղը:

Միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը:

13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր երկրորդ գրոսմայստերական նորման։

  • Կիսվել: