չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Կրեմլը հաստատել է, որ Պուտինը բանակցություններ կվարի Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ

Կրեմլը հաստատել է, որ Պուտինը բանակցություններ կվարի Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆին։ Այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա այսօր՝ օրվա առաջին կեսին, նշել է Ուշակովը։

Նա պարզաբանել է, որ զրույցի գլխավոր թեման կլինի ուկրաինական հակամարտությունը։

Ուշակովը նշել է, որ առաջիկա հանդիպումը նախապես համաձայնեցված պլանային միջոցառում է։

Բացի այդ, ՌԴ նախագահի օգնականը հավելել է, որ Ուկրաինայի շուրջ նախկինում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Մոսկվան Զելենսկու հետ որևէ շփում չի ունեցել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: