Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով,
Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37-րդ փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի,
Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


