կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ասում են՝ գնանք նոր ընտրությունների, միևնույն է, մնալու եք Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ. Անի Խաչատրյան

Ասում են՝ գնանք նոր ընտրությունների, միևնույն է, մնալու եք Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ. Անի Խաչատրյան

Ես այս ամբիոնից գլուխս ամենաբարձրը կարող եմ խոսել, որովհետև 8 տարվա ավագանու պատմության մեջ բացակայել եմ 1 նիստից, այն էլ՝ հարգելի պատճառով: Այս մասին, այսօր՝  Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:

«Գոնե այստեղ խոսելուց, պարոն Երիցյան, ներողություն խնդրեք երևանցիներից, դեռ մի բան էլ բարձր բղավում եք, ամեն ինչ կապում եք օրենքի հետ: Օրենքում հստակ ասված է, որ դուք պիտի մասնակցեք հանձնաժողովի նիստերին:

Տիկին Աբգարյան, պարոն Երիցյան, էդ որ գոռում եք այստեղից, բա դուք ձեր մատներով չէի՞ք սեղմել Գևորգ Աճեմյանին մանդատից զրկելու նախագծին, սեղմել եք»,- ասաց Խաչատրյանը՝ անդրադառնալով ավագանու մի քանի անդամի մանդատից զրկելու գործընթացին:

Խաչատրյանը նաև նկատեց. «Նախկին ավագանիներ կան, հայ քաղաքական կյանքում այնքան գոյություն ունեցող, ինչքան ժամկետանց իսկանդերների անպետք մարտագլխիկներն են, այդ քաղաքական գլխիկները խոսում են, թե բա գնանք նոր ընտրությունների: Է՜, գնանք, պարոնայք, դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, միևնույն է, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ՝ մեկ-մեկ այցելող»:

  • Կիսվել: