չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը

Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը

Եվրամիությունը սկսել է մշակել Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի անդամակցության ծրագրերը, որոնք ուղղակիորեն առնչվում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք պետք է հաշվի առնենք Եվրամիության՝ հերթական անգամ ընդլայնվելու հավակնությունները։ Այնտեղ սկսել են մշակել այնպիսի պետությունների անդամակցության ծրագրեր, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը։ Այդ ծրագրերն ուղղակիորեն շոշափում են մեր հայրենիքի ռազմավարական անվտանգությունը»,— նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: