շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes Vito»-ն. կա 6 տուժած

Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes Vito»-ն. կա 6 տուժած

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ «Mercedes Vito»-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրայով և բախվել դեպի Երևան ընթացքով «Volkswagen»-ին ու գլխիվայր շրջվել:

  • Կիսվել: