չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել են 3  Mersedes, Opel, Ford Transit-ն  ու Vaz 21-703-ը

Կոտայքի մարզում մառախուղի պատճառով բախվել են 3  Mersedes, Opel, Ford Transit-ն  ու Vaz 21-703-ը

Մարտի 17-ին, ճանապարհի մառախլապատ լինելու պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ժամը 15:30-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սերոբյանի վարած Vaz 21-703, Երեւանի բնակիչ, 48-ամյա Արթուր Սաֆարյանի վարած Opel-Vectra մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչներ, 25-ամյա Վահե Հակոբյանի  Mersedes C 240 մակնիշի, 35-ամյա Արթուր Հախվերդյանի վարած Mersedes C 180 մակնիշի,  25-ամյա Սուրեն Նիկողոսյանի վարած Mersedes E- 320 մակնիշի, Երեւանի բնակիչ, 39-ամյա Արթուր Քոչարյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի եւ դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:

  • Կիսվել: