շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է, քանդողներն ապագա չունեն Հայաստանում. Կարապետյան

Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է, քանդողներն ապագա չունեն Հայաստանում. Կարապետյան

Մեր ազգը շատ բաժանված ազգ է՝ մեկն ընդդիմադիր է, մեկն՝ իշխանական, կան արևմտամետներ և ռուսամետներ, մեկը պահպանողական է, մյուսը՝ ազատական և այլն: Այս բաժանումը ստեղծվել է, որ մեզ հեշտ կառավարեն: Մինչդեռ միակ բաժանումը, որ մեր մեջ պետք է լինի, հետևյալը պետք է լինի՝ կլինենք կառուցո՞ղ, թե՞ քանդող: Այս մասին այսօր Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում ունեցած իր ելույթում ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: 

Նա, մասնավորապես, նշեց. «Երբ մարդը միայն վատ բաներն է տեսնում, ուրեմն՝ նա քանդող է: Երբ մարդիկ իրենց նախորդ տարիների ընթացքում խոսում են միայն ուրիշների թերություններից, ուրիշների վատ կողմերից... Իսկ այն մարդիկ, ովքեր մարդկանց մեջ միայն լավն են տեսնում, դրանք կառուցողներն են: Սամվել Կարապետյանը կառուցող մարդ է: Քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»:
 
Նշենք, որ այս պահին երթ է ընթանում՝ հաջակցություն կալանավորված բարերար, գործարար Սամվել Կարապետյանի: Երթի մասնակիցները շարժվում են ԱԱԾ մեկուսարան:
 

  • Կիսվել: