շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Транснефть-ի փոխնախագահն ընկնել է իր բնակարանի պատուհանից. մահվան նախնական վարկածն ինքնասպանությունն է

Транснефть-ի փոխնախագահն ընկնել է իր բնակարանի պատուհանից. մահվան նախնական վարկածն ինքնասպանությունն է

Ռուսաստանի և աշխարհի խոշորագույն նավթատար ընկերության՝ Транснефть-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովն այսօր՝ ուրբաթ օրը, մահացել է՝ ընկնելով Մոսկվայի Ռուբլյովկայի խճուղում գտնվող իր բնակարանի պատուհանից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն է»,- հայտնել են իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրները։

Իր հերթին Mash տելեգրամյան ալիքը նշել է, որ գլխավոր մենեջերն ընկել է շենքի 17-րդ հարկի պատշգամբից, մինչդեռ նա ապրում էր 10-րդ հարկում։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։

Նշենք, որ Транснефть-ը Ռուսաստանի պետական ​​​​վերահսկողության տակ գտնվող նավթատար ընկերություն է, նավթի և նավթամթերքի գլխավոր խողովակաշարերի օպերատոր։

 

  • Կիսվել: