կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Կոտայքի մարզում կինը տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է  ամուսնու մարմինը

Կոտայքի մարզում կինը տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է  ամուսնու մարմինը

Երեկ՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Բյուրեղավանի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բյուրեղավան քաղաքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ե․ Ս․-ն է, ում բակում, ծառից կախված վիճակում, հայտնաբերել է նրա կինը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։  

  • Կիսվել: