չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Որքան էլ զարմանալի հնչի, Աբովյանի Բկ-ի ծառայություններից շատ հաճախ օգտվում են ոչ միայն համայնքի, այլև մայրաքաղաքի բնակիչները․ Տնօրեն

Որքան էլ զարմանալի հնչի, Աբովյանի Բկ-ի ծառայություններից շատ հաճախ օգտվում են ոչ միայն համայնքի, այլև մայրաքաղաքի բնակիչները․ Տնօրեն

Կոտայքի մարզի Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում ներդրված է բժշկական առաջնային ծառայությունների որակի և անվտանգության ապահովման ամբողջական կառավարման համակարգ: Այստեղ կարևորում են և որակը, և մատչելիությունը ու հասանելիությունը և պացիենտներին հասցեական վերաբերմունքը: Բժշկական կենտրոնի ձեռքբերումների, առաջիկա անելիքների, մարզային իշխանությունների հետ աշխատանքի մասին InfoPort.am-ի հետ կիսվեց ԲԿ-ի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆը։

- Բնականաբար, ամենօրյա աշխատանքներ ենք  տանում, որպեսզի բնակչության սպասարկումը պատշաճ մակարդակով իրականացվի։ Աշխատանքի արդյունքում ի հայտ եկած խնդիրները փորձում ենք հնարավորինս օպերատիվ լուծել։ Սերտ համագործակցում ենք մեր մարզի ղեկավարության հետ, ով անմիջականորեն արձագանքում է մեր ցանկացած խնդրին, շնորհակալ եմ մեր մարզպետին, մշտապես աջակցելու մարզային առողջապահության ոլորտի զարգացմանը միտված քայլերին։ Չկա մի հարց, որով դիմենք և մարզպետի կողմից մերժում ստանանք։

Իմ ղեկավարման տարիներին բուժանձնակազմը համալրվել է նեղ մասնագետներով, կարողացել ենք հիվանդանոցը զինել ժամանակակից բուժսարքավորումներով։ Նկատելի փոփոխությունների մեջ կարող ենք արձանագրել հիվանդների հաճախումների զգալի ավելացումը, հիվանդանոցային մասում բուժվողների թվի աճը, բժիշկ-հիվանդ հարաբերություններում վստահության մթնոլորտի ստեղծումը։

 -Պարոն Մանուկյան, կնկարագրեք Աբովյան բժշկական կենտրոնի զարգացման ուղին 2018-ից մինչ այսօր:

-2018թվականից առաջ բժշկական կենտրոնն իր աշխատանքները կատարում էր իր հնարավորություններին համապատասխան: Բնականաբար, 2018 թվականից հետո ակնհայտ նկատելի է Կառավարության եւ մարզային իշխանությունների աջակցությունն և ամենօրյա հսկողությունը, որի արդյունքում տարեց-տարի զարգացման աճի կրում է օրինաչափ բնույթ։ Ունենք առաջընթաց վիրաբուժական ոլորտում։ Բաժանմունքում տարբեր վիրահատություններ իրականացվում են երիտասարդ կադրերի կողմից: Նրանք ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ վաղվա բժշկությունը հուսալի ձեռքերում է։ Բոլոր ծառայություններում փաստացի ունենք արձանագրված պրոգրեսիվ աճող զարգացումներ և՛ մասնագետների, և՛ ծառայությունների մատուցման առումով:

-Բնականաբար մարզի պացիենտները շատ հաճախ գնում են մայրաքաղաք դժվարամատչելի ծառայություններ ստանալու համար: «Աբովյան» բժշկական կենտրոնը կարողանո՞ւմ է համալիր մոտեցում ցուցաբերել, որպեսզի կրճատի դեպի մայրաքաղաք  պացիենտների հոսքը: Եվ այս առումով առաջիկայում ի՞նչ որ ծրագրեր ունեք:

-Շնորհակալություն հարցի համար: Դա ամենակարևոր հարցերից մեկն է հանդիսանում աշխատանքների կազմակերպման և բժշկական կենտրոնի զարգացման առումով: Բնականաբար, այդ ուղղությունը միշտ ուշադրության կենտրոնում է և քննարկվում է մարզային իշխանությունների հետ։ Եվ չնայած որոշակի խնդիրներին, մենք կարողանում ենք սպասարկել ոչ միայն մեր համայնքի բնակիչներին, այլ նաեւ, որքան էլ զարմանալի հնչի, մեր բուժծառայություններից շատ հաճախ օգտվում են նաեւ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր գալիս են բարձրակարգ եւ մատչելի բուժսպասարկում ստանալու համար։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ տենդենցը խթանենք` շեշտը դնելով գին\որակ օպտիմալ հարաբերակցության վրա: Պետք է ասեմ, որ մեր այցելուների թիվը գնալով աճում է, եւ դրա հիմնական գրավականը լավագույն բժիշկների սրտացավ ու պրոֆեսիոնալ մոտեցումն է։

  • Կիսվել: