կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թիբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. մասնակիցները դիմել են ոստիկանությանը

Թիբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. մասնակիցները դիմել են ոստիկանությանը

Թբիլիսիում «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախաձեռնած «գործակալների մասին» օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են, գրում է aliq.ge-ն:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի «Վրացական երազանքի» գրասենյակ։ Գրասենյակի տարածքում մոբիլիզացված են իրավապահները։

Հանրահավաքի մասնակիցները դիմել են ոստիկանությանը․ «Մենք գիտենք, որ դուք չեք ուզում այստեղ կանգնել։ Համոզված ենք, որ ձեզանից շատերը հայրենասերներ են։ Խնդրում ենք հստակ արտահայտեք ձեր դիրքորոշումը։

Մենք ակտիվ աշխատում ենք պետական ​​հատվածում աշխատող մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանք այլևս կախված չլինեն կառավարությունից։ Պետք չէ ձեր կամքին հակառակ գործել՝ ձեր ընտանիքին ապահովելու համար»։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներն ու «գործակալների օրենքն» աջակցողները նոր մանիպուլացիոն արշավ են սկսել.նրանք սոցիալական ցանցերում «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային, այո՛ թափանցիկությանը» գրությամբ պաստառներ են տարածել։

  • Կիսվել: