կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ուղիղ)

«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ուղիղ)

Շվեդական Մալմյոյում մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Այսօր մրցույթի շրջանակում ելույթ են ունենալու Կիպրոսը, Սերբիան, Լիտվան, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Լեհաստանը, Խորվաթիան, Իսլանդիան, Գերմանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Շվեդիան, Ադրբեջանը, Ավստրալիան, Պորտուգալիան եւ Լյուքսենբուրգը։ Այս երկրներից միայն 10-ն են հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում ստանալու եզրափակչի ուղեգիր։

«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը՝ 8-րդ համարի ներքո։ Այս տարվա մեր պատվիրակը «Լադանիվա» խումբն է, որը ներկայացնելու է «Ժակո» երգը։ Եզչափակիչ համերգը կայանալու է մայիսի 11-ին։

 

  • Կիսվել: