կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պապոյանը կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին

Պապոյանը կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2024 թվականի մայիսի 9-15-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Դետրոյթ` մայիսի 9-11-ը և Վաշինգտոն՝ մայիսի 11-15-ը)` «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին մասնակցելու, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է մայիսի 7-ին։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

 

  • Կիսվել: