հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կորնեևը հաստատել է, որ Ֆեյենորդին առաջարկել է պայմանագիր կնքել Սպերցյանի հետ

Կորնեևը հաստատել է, որ Ֆեյենորդին առաջարկել է պայմանագիր կնքել Սպերցյանի հետ

«Ֆեյենորդի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Իգոր Կորնեևը հայտնել է, որ հոլանդական ակումբին առաջարկել է ձեռք բերել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Ավելի վաղ գործակալ Տիմուր Գուրցկայան հայտնել էր, որ Կորնեևը Սպերցյանի ծառայություններն է առաջարկել «Ֆեյենորդին», որը պատրաստ էր 9 միլիոն վճարել ֆուտբոլիստի համար, սակայն խաղացողը ցանկանում է տեղափոխվել «Այաքս»։

«Այո, այդպես է։ Ամեն ինչ հնարավոր է, եկեք մի փոք սպասենք։ Իմ կարծիքով՝ «Ֆեյենորդը» Սպերցյանի համար ամենահետաքրքիր սպորտային նախագիծն է, իսկ «Այաքսը» նահանջել է հոլանդական միջին ակումբի մակարդակի։ «Ֆեյենորդը» խաղում է Չեմպիոնների լիգայում, ակումբն ունի հսկայական հավակնություններ և Նիդերլանդների լավագույն մարզչին։ Նրանք երկար չեն սպասի։ Էդուարդն ինքը պետք է որոշի, թե որն է իր համար լավագույնը»,- Metaratings.ru-ին ասել է Կորնեևը:

 

  • Կիսվել: