շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է

2022 թվականին մեկնարկած Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակվում է, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Ծրագրի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:

Կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղը մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով մի քանի բուժհաստատությունում իրականացվում է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը` հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության շրջանում:

2024 թվականից ծրագիրն ընդլայնվել և իրականացվում է ոչ միայն

ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում,

Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում»,
այլև`

Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր առողջության կենտրոնում»,

Երևանի քաղաքապետարանի «Ավան» առողջության կենտրոնում,

Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայում»,

Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում»:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը:

  • Կիսվել: