Բաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին
Բաքվում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման հարցին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Հանդիպման նպատակն էր քննարկել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանում» գործող պատմական կրոնական հաստատության վերականգնման հեռանկարներն ու ընթացակարգերը։
Պաշտոնապես հայտարարվել է «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։
Ղազիների խորհրդի քվեարկությունից հետո նոր ղազի է նշանակվել Բախտիյար Նաջաֆովը։