Իսրայելը կուժեղացնի անվտանգության միջոցառումները դիվանագիտական ներկայացուցչություններում՝ 2 աշխատակցի սպանությունից հետո
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում ուժեղացնել Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում և պետական ծառայողների համար անվտանգության միջոցառումները Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանությունից հետո: Այդ մասին նա հայտարարել է X սոցիալական հարթակում։
«Մենք ականատես ենք լինում հակասեմականության սարսափելի գնին…. Իմ սիրտը ցավում է այն երիտասարդ տղամարդու և կնոջ ընտանիքների համար, որոնց կյանքն ընդհատվեց նողկալի հակասեմական ահաբեկչի կողմից։ Ես անվտանգության գործակալություններին կարգադրել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումներն ամբողջ աշխարհում Իսրայելի ներկայացուցչություններում և պետական ներկայացուցիչների համար», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Վաշինգտոնի Հրեական թանգարանում տեղի ունեցած միջոցառումից հետո մայիսի 21-ի ուշ երեկոյան շենքից դուրս գալիս սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Կասկածյալը ձերբակալված է։