հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մեր ինքնիշխանության և կարմիր գծերի շրջանակում ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր. Գևորգ Պապոյան

Մեր ինքնիշխանության և կարմիր գծերի շրջանակում ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր. Գևորգ Պապոյան

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը: ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը վերջին բանն է, որը Վաշինգտոնը կցանկանար:

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը ինչ-որ չափով առկա են: Մեր ինքնիշխանության և կարմիր գծերի շրջանակում ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք: ՀՀ կառավարությունը այդ ամենն իրականացնում է այդ նպատակով: Ամերիկյան կողմի հայտարարությունը. ես, իհարկե, դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարության, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, ես կարծում եմ դրական վերաբերմունք ունեմ, և հակառակը՝ եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարություններից, բնականաբար, բացասական կգնահատեմ»,- Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը:

  • Կիսվել: