կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ  սակրավորներից մեկը պայթել է ականի վրա

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա: Այս մասին Sputnik Արմենիա–ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։

Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց լուրը՝ հավելելով, որ նախնական տվյալներով զինվորի կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ վիրավորին տեղափոխել են Իջեւանի բժշկական կենտրոն, հետո երեւի կտեղափոխվի Երեւան:

Նշենք, որ սա վերջին օրերին Տավուշում ականազերծման աշխատանքների ժամանակ երկրորդ դեպքն է:

  • Կիսվել: