երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Խծաբերդում գերեվարված գերիների հազարատները խոստանում են «բոյկոտել» քարոզարշավը Շիրակի մարզում

Խծաբերդում գերեվարված գերիների հազարատները խոստանում են «բոյկոտել» քարոզարշավը Շիրակի մարզում

Խծաբերդում գերեվարված գերիների հազարատները խոստանում են «բոյկոտել» քարոզարշավը Շիրակի մարզում:

Մայիսի 27-ին ասուլիսի ժամանակ գերիների հարազատները նշեցին, որ բոլոր ուժերի մուտքը մարզ՝ քարոզի նպատակով, փակ կլինի: «Ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Գնացե՛ք, երեխեքին, բերեք, նոր եկեք: Մեր ուզածը մեծ բան չէ՝ մեր երեխեքին էլ, վերջին գերի ընկածներին էլ»,-ասաց գերի ընկած տղաներից մեկի հայրը:

Գերի ընկած տղաների հարազատները պնդում էին մարզում քարոզարշավ չի լինի՝ մինչև տղաները Բաքվից չվերադառնան: «Ընտրությունը մարզում տեղի չի ունենա մինչև մեր երեխաներից յուրաքանչյուրը ոտք չդնի տուն: Անհասկանալի են մեր այս սպասումները՝ 6 ամիս է սպասում ենք՝ մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք ու, այսպես ասած, դատարկ նստել ենք: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- նշեցին ծնողները:

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

  • Կիսվել: