ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Խոշոր վթար Ձորաղբյուրում

Խոշոր վթար Ձորաղբյուրում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 31-ին, ժամը 01։41-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Primera» (վարորդ՝ Ա․ Գ․) և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:03-ին, մարվել՝ 02:10-ին: Այրվել են ավտոմեքենաները։

  • Կիսվել: