կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Jeep»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Jeep»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա 5 վիրավոր

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Jeep» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Եղվարդ», մի մասը՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Սուրեն Եղիազարյանի գլխավորությամբ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: