Լուկաշենկոն առաջարկել է Մինսկի Ազգային ֆուտբոլային մարզադաշտի մոտ կանգնեցնել Չինաստանի նախագահի արձանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկի Ազգային ֆուտբոլային մարզադաշտի մոտ։
Նշենք, որ մարզադաշտը կառուցվել է Չինաստանի հատկացրած միջոցներով:
Բացման արարողությունից առաջ Բելառուսի նախագահին մարզադաշտի մուտքի մոտ ցուցադրել են քանդակ՝ բելառուս և չինացի ֆուտբոլիստներ, որոնք կանգնած են կողք կողքի։
«Այստեղ պետք է կանգնեցվի Սի Ծինփինի հուշարձանը»,-ասել է Լուկաշենկոն։