Կիևը գնաց ստորության՝ հրաժարվելով վերցնել ուկրաինացի զինծառայողների մարմինները. Զախարովա
Կիևը գնաց տրամաբանությանը չենթարկվող ստորության՝ հրաժարվելով վերցնել ուկրաինացի զինծառայողների մարմինները: Այս մասին Ռուսական առաջին լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ՛՛Կիևի ռեժիմը անիծված կլինի իր իսկ բնակչության կողմից, եթե չվերցնի ուկրաինացի զինվորականների մարմինները՛՛:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ զոհված զինվորականների մարմինները Ուկրաինայի զինված ուժերին հանձնելու և գերիների փոխանակման պայմանավորվածությունը տեղի չի ունեցել։ Ռուսական կողմը հայտնել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է վերցնել մարմինները, ուկրաինական կողմն էլ հերքել է՝ ընդգծելով, որ ՛՛Ուկրաինան համաձայնել է փոխանակմանը, սակայն ՌԴ-ն այլ ցուցակներ է ներկայացրել և դիմել է միակողմանի գործողությունների՛՛: