կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Մարտին տղամարդկանց միջին աշխատավարձը կազմել է 428 հազար, կանանցը՝ 242 հազար. ԱՎԾ

Մարտին տղամարդկանց միջին աշխատավարձը կազմել է 428 հազար, կանանցը՝ 242 հազար. ԱՎԾ

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է մարտի միջին ամսական անվանական աշխատավարձի չափը՝ ըստ ոլորտների եւ սեռի։

Հանրապետությունում այս տարի ամենաբարձր միջին աշխատավարձը եղել է հենց մարտին՝ 333 հազար։

Հատկանշական է, որ մարտին տղամարդկանց միջին աշխատավարձը 428 հազար է եղել, իսկ կանանցը՝ 242 հազար։

Տեղեկատվության և կապի ոլորտում տղամարդկանց միջին աշխատավարձը 1 մլն 93 հազար դրամ է, իսկ կնոջը՝ 640 հազար։

Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 2 մլն դրամ. տղամարդկանցը եղել է ավելի քան 3 մլն 600 հազար դրամ, իսկ կանանցը՝ 1 մլն դրամ։

 

  • Կիսվել: