Իրանի հետախուզական ծառայություններն Իսրայելի միջուկային ենթակառուցվածքներին առնչվող փաստաթղթեր են ձեռք բերել
Իրանի հետախուզական ծառայություններին հաջողվել է Իսրայելից դուրս բերել գաղտնի տեղեկատվություն պարունակող բազմաթիվ փաստաթղթեր: Այս մասին հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ խոսքը հազարավոր փաստաթղթերի մասին է, որոնցում, ի թիվս այլնի, հիշատակվում է միջուկային օբյեկտների մասին։
Նշվում է նաև, որ փաստաթղթերն այնքան շատ են, որ դրանք մանրամասն վերլուծելու համար մասնագետներին երկար ժամանակ է հարկավոր լինելու, ուստի Իրանը տարիների ընթացքում պարբերաբար կհրապարակի դրանք:
Իսրայելական կողմն առայժմ չի արձագանքել այս տեղեկատվությանը։